Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Եղիազարի Քոթանյան (հունիսի 6 , 1951 (1951-06-06 ) , Իրինդ , Թալինի շրջան , Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
1972-1974 թթ. ծառայել է Խորհրդային բանակում ։
1974-1975 թթ. – աշխատել է ՀԽՍՀ Ներքին գործերի մինիստրությունում ՝ որպես ֆինանսապլանային բաժն ինժեներ-տնտեսագետ, ապա վերստուգիչ։
1976-1979 թթ. - Երքաղխորհրդի գործկոմի պլանային հանձնաժողովի աշխատանքի և աշխատավարձի բաժնի տնտեսագետ, այնուհետև բաժնի վարիչ։
1979-1985 թթ. - աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարչության ֆինանսների և ժողտնտպլանի բաժնում որպես ավագ ռեֆերենտ։
1985-1992 թթ. – աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների մինիստրությունում որպես հաստիքային վարչության պետ։
1992-1993 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարիչ-ապարատի ղեկավար։
1993 թ. - «Հայաստան» Համահայկական հիմնադրամի գործադիր վարչության անդամ։
1993-1994 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ավագ խորհրդական, բանկերի գրանցման և արտոնագրման վարչության պետ, այնուհետև բանկի վարչության աշխատակազմի ղեկավար։
1994-1995 թթ. - «Անելիք» փայատիրական բանկի վարչության գլխավոր խորհրդական։
1996-1997 թթ. - աշխատել է «Հերացի» ՍՊԸ-ում որպես խորհրդական։
1997-1998 թթ. - ՀՀ կապի նախարարության «Երևանի ռադիոցանց» ՊՁ տնօրեն։
1998 թ. - ՀՀ փոստի և հեռահաղորդագրության նախարարության «Երևանի Ռադիոցանց» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։
1998-1999 թթ. - ՀՀ կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
1999 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2009 թ. հունվարի 14-ը - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար։
2009 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով [ 1] ։
2015 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ վերընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Հայաստանի Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարները
Հայաստան
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ
Գործող անդամներ Նախկին անդամներ